ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի խաղերի և խաղալիքների գնման 49 23 ԽԽԳ ծածկագրով մրցույթի


2023-10-23
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն  «Արագ արձագանք՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված փախստականների հոսքին» ծրագրի շրջանակում հայտարարում է Զարգացնող խաղերի և խաղալիքների գնման մրցույթ, որին մասնակցելու պարտադիր պահանջներն են.
 
Պահանջներ մասնակցին
Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր /ԱՁ/,
Ունենա առևտրային գործունեության փորձառություն:
Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, որոնք փաթեթը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:
 
Մրցույթի ծածկագիրն է՝   49 / 23 ԽԽԳ  
 
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Մատկարարման պայմանագիր։ 
                                                                                                                                                    
Խաղերի և խաղալիքների քանակները սահմանված են սույն հայտարարությանը կից Մրցույթի կարգում:
  
Մրցույթի անցկացման, փաթեթների ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող Մրցույթի կարգում: 
 
Փաթեթներն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարության պահանջներին համապատասխան՝ ըստ կից ներկայացված Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում սահմանված փաստաթղթերի: 
Փաթեթներն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով: 
 
Մրցույթի փաթեթները պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված: 
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված փաթեթների` վերջնական ժամկետից ուշ կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում: 
Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված փաթեթները ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
 
Փաթեթներն ընդունվում են մինչև 2023 թ.-ի նոյեմբերի  09-ը ներառյալ, ամեն օր, ժամը 11։00-ից մինչև 17։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաթեթների բացումը կկայանա 2023 թ.-ի նոյեմբերի  13-ին՝ ժամը 17։00-ին՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք. Արմավիր, Շահումյան 68ա):
 
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0237) 23034, 098 575756 հեռախոսահամարներով, կամ գրել՝ armavirdc.ngo@gmail.com էլ. Փոստին: 
 
Հայտի ձևաթուղթը, Մրցույթի կարգը  և Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառերի վրա։
 
 


Դիտվել է 40 անգամ