Դասընթաց հանրային ծառայողների համար Արմավիր ինֆոտանը


2022-10-26

Արմավիր Ինֆոտունը հոկտեմբերի 26-ին հյուրընկալել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանին, ով դասընթաց իրականացրեց Արմավիր, Մեծամոր և Բաղրամյան խոշորացված համայնքների, ինչպես  նաև Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչների հետ «Շահերի բախումը և բարեվարքության կանոնները հանրային ծառայողների համար» թեմայով:

Դասընթացը մեկնարկեց  հանրային ծառայողների բարեվարքության հիմնական կանոնների մասին քննարկումով, ապա ներկայացվեց շահերի բախում եզրույթն ու դրա դրսևորումները պետական կառավարման համակարգում:

Մասնակիցների համար հատկապես հետաքրքիր էր տարբեր պաշտոնների պարագայում թույլատրվող և չթույլատրվող զուգահեռ աշխատանքները, ինչպես նաև հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջները, որոնք սահմանված են օրենքով:

Շահերի բախումը հիմնականում ենթադրում է որոշակի ուղղորդում դեպի պաշտոնիայի հետ փոխկապակցված անձիք: Նրանց ով լինելու, որպես պաշտոնյա ՝ նրանց հետ հարաբերությունների մասին օրենքի պահանջները ևս ներկայացվեց դասընթացի ժամանակ:

Մարիամ Գալստյանը ներկայացրեց նաև պրակտիկայի ընթացքում հաճախ հանդիպող շահերի բախման դեպքերը կամ դրանց կասկածով տրված հաղորդումները:

Հանդիպմանը քննարկվեց նաև հանրային ծառայողի վարքագծի տիպային պարտադիր կանոնները, որոնցից  յուրաքանչյուրը ներկայացվեց առանձին և մանրամասն:

Դասընթացի օրակարգային թեմաներից էր նաև եկամուտների հայտարարագրման կարգը, որը բավականին հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների շրջանում: Դասընթացի մասնակիցներին ներկայացվեց հայտարարագրման ընթացակարգը, դրա բովանդակությունը, առանձին տարատեսակները:

Դասընթցավարը հիշեցրեց, որ շահերի բախման առկայության կամ կոռուպցիոն ռիսկերի կասկածի պարագայում կարող են հարցում ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որտեղից էլ ստացած պատասխանը հիմք ընդունելով կարող են աշխատել՝  խուսափելով հետագա խնդիրներից:

Հանդիպումը հնարավորություն տվեց մասնակիցներին ծանոթանալու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի աշխատանքային ընթացակարգին և գտնելու կառույցի հետ համագործակցության հնարավորությունը:

 

Միջոցառումը կազմակերպվել է  Արմավիր ԻնֆոՏան կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։

«Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։

Արմավիր ԻնֆոՏունը գործում է «Արմավիրի զարգացման կենտրոն»ՀԿ-ին կից։

 



Դիտվել է 101 անգամ