Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի Կազմակերպության գրասենյակային ծախսերի գնման բաց մրցույթի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


2022-12-15
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն  հայտարարում է կազմակերպության գրասենյակային ծախսերի գնման բաց  մրցույթ,  որին մասնակցելու պարտադիր պահանջներն են.
 
Պահանջներ մասնակցին
- Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր (ԱՁ):
- Նախատեսված պարտավորությունների կատարման համար ունենա պահանջվող մասնագիտական փորձառություն և ֆինանսական միջոցներ, 
- Մասնակցելու իրավունք չունեն իրավաբանական այն անձինք և ԱՁ-ները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:
 
Մրցույթի ծածկագիրն է՝    41/22 ԳրԾ  
 
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել   Մատակարարման պայմանագիր։ 
Մասնակիցը՝ իր ցանկությամբ, կարող է դիմել բոլոր լոտերին, կամ ցանկացած լոտի ըստ կից ներկայացված Գրասենյակային ծախսերի ցանկի։
      
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով: 
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ ըստ կից Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում սահմանված փաստաթղթերի: 
 
Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող Բաց մրցույթի կարգում: 
 
Մրցույթի հայտերը պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված/ ստորագրված: 
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված հայտերի` վերջնական ժամկետից ուշ, կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում: 
 
Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված հայտերը ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
 
Հայտերն ընդունվում են մինչև 2023թ-ի  Հունվարի 12-ը ներառյալ, ամեն օր, ժամը 11-ից մինչև 17-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Հայտերի բացումը կկայանա 2023թ-ի Հունվարի 16-ին՝ ժամը 10-ին, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք.Արմավիր, Շահումյան 68ա):
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0 237) 23034,  094 502039  հեռախոսահամարներով, կամ գրել՝ info@armavirdc.org էլ. Փոստին:  
 
 


Դիտվել է 118 անգամ