Աշխատանքի Հայտարարություն Դասընթացավար


2023-05-02
Աշխատանքի անվանումը՝       Դասընթացավար 
Կազմակերպությունը՝              «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Աշխատանքի տևողությունը՝   1 ամիս, 22.05․2023թ-ից մինչև 22.06․2023թ-ը
 
ԱԶԿ ՀԿ-ն «Աջակցություն՝ կառավարելու Քովիդ-19-ի և այլ վարակիչ հիվանդությունների բռնկումները Հայաստանում» ծրագրի շրջանակներում հայտարարում է Ամասիա համայնքում ստեղծված Արագ արձագանքման թիմի/ԱԱԹ համար դասընթացավարի ընտրության մրցույթ: 
Արագ արձագանքման թիմի համար նախատեսվում է անցկացնել 1-օրյա դասընթաց «Կարմրուկ» թեմայով: Դասընթացը կանցկացվի 1 օր 4 ժամ տևողությամբ: Խումբը բաղկացած է 17-20 հոգուց, որոնք ներկայացնում են համայնքի տարբեր կառույցներ՝ համայնքապետարան, դպրոց, բուժկետ, մանկապարտեզ, ակտիվ երիտասարդներ: 
 
Ծառայության նկարագիրը․
Վերոնշյալ թեմայով դասընթացի օրակարգի մշակում, 
Սահիկաշարերի պատրաստում և ներկայացում,
Ինտերակտիվ մեթոդներով դասընթացի իրականացում: 
 
 
Պահանջներ դասընթացավարին.
Առողջապահության, վարակիչ հիվանդությունների ոլորտում աշխատանքի/բժշկի և/կամ դասավանդման փորձառություն,
Դասընթացներ անցկացնելու հմտություններ,
Խմբի հետ շփման հմտություններ, 
Գերազանց հայերեն լեզվով հաղորդակցվելու հմտություններ, 
Թիմին կառավարելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն:
 
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) armavirdc.ngo@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 2023թ. մայիսի 17-ը ներառյալ՝ վերնագրում նշելով՝ «Դասընթացավար/Կարմրուկ» անվանումը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա։
Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
 
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր: 
 
Կազմակերպության մասին
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.org/ պաշտոնական կայքում:

 



Դիտվել է 44 անգամ