ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓՈՐՁԱԱԳԵՏԻ


2022-09-12
 
Աշխատանքի անվանումը՝       Աղետների ռիսկերի գնահատման փորձագետ
Կազմակերպությունը՝              «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Աշխատանքի տևողությունը՝   3 ամիս, 01.10․2022թ-ից մինչև 31.12․2022թ-ը
 
ԱԶԿ ՀԿ-ն «Արձագանք Քովիդ-19 համավարակին Ծաղկահովիտ համայնքում» ծրագրի շրջանակներում հայտարարում է Ծաղկահովիտ խոշորացված համայնքի աղետների ռիսկերի գնահատման փորձագետի  ընտրության մրցույթ: 
Աղետների ռիսկերի գնահատումը նպատակ ունի ուսումնասիրել և գնահատել համայնքի աղետների ռիսկերը, դրանց արձագանքելու և դիմակայելու պատրաստվածության մակարդակը՝ մշակելու համապատասխան գործողությունների պլան՝ զարգացնելով համայնքի կարողությունները դիմակայելու աղետներին: 
 
 Գնահատման ծառայության նկարագիրը․
•Ուսումնասիրության մեթոդաբանության, գործիքների մշակում
•Հարցազրուցավարների ուսուցում և գործիքների փորձարկում
•Տեղեկատվության հավաքագրման/դաշտային աշխատանքների համակարգում և ստուգում
•Տվյալների վերլուծություն 
•Ամփոփ զեկույցի պատրաստում: 
 
Պահանջներ գնահատողին.
•Հետազոտություն անցկացնելու փորձ, 
•Աղետների ռիսկերի կառավարման ոլորտում աշխատանքի և/կամ դասավանդման փորձառություն,
•Դասընթացներ անցկացնելու հմտություններ,
•Հավաքագրված տեղեկատվության վերլուծության հմտություններ, 
•Գերազանց հայերեն լեզվով զեկույց մշակելու և ներկայացնելու հմտություններ, 
•Թիմին կառավարելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն:
 
Հայտերի ներկայացման կարգը.
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV)  armavirdc.ngo@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 2022թ. սեպտեմբերի 28-ը՝ վերնագրում նշելով՝ «Աղետների ռիսկերի գնահատման փորձագետ» անվանումը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա 
Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
 
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր: 
 
Կազմակերպության մասին
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.org/ պաշտոնական կայքում:

 



Դիտվել է 25 անգամ