Խորհրդատվություններ

Դասընթացներ

Տեղեկատվության տրամադրում

Հետազոտություններ

Միջոցառումների կազմակերպում և անցկացում


















Կազմակերպության առաքելությունն է` «Համագործակցություն հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի»


«Արմավիրի զարգացման կենտրոն» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2005թ.: Կազմակերպության առաքելությունն է` «Համագործակցություն հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի»` խնդիր դնելով նպաստել մարզի պետական, հասարակական և բիզնես սեկտորների համագործակցությանը: Հասարակական կազմակերպության ռազմավարական նպատակներն են`


1.Ժողովրդավարական կառավարման թափանցիկ և պատասխանատու համակարգի ամրապնդումն ու բարելավումը`

Կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը նպաստելու,
Որոշումների ընդունման գործընթացում քաղաքացիների մասնակցությունը խրախուսելու,
Քաղաքացիների իրազեկության մակարդակը բարձրացնելու,
Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանն աջակցելու,
Հասարակության խոցելի խմբերի շահերի և իրավունքների պաշտպանությանն աջակցելու միջոցով:



2.Աջակցություն քաղաքացիական հասարակությանը`

Համայնքային ակտիվության բարձրացման և որոշումների ընդունման գործընթացում քաղաքացիների մասնակցության մեխանիզմների ստեղծման,
Քաղաքացիական իրազեկման գործընթացում զանգվածային լրատվամիջոցների մասնակցությունը խրախուսելու,
Արմավիրի մարզի հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանն աջակցելու միջոցով:



3.Կայուն սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովում`

Արմավիրի մարզում աղքատության կրճատմանը նպաստելու,
Փոքր և միջին բիզնեսի զարգացումը խրախուսելու միջոցով:




Մենք բաց ենք նոր գաղափարների առջև և պատրաստ համագործակցության:






ԱՐՄԱՎԻՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ
ՊԱՏՐԱՍՏԵՑ` HAYDESIGN